ԱՄՆ ներկայացուցիչները Կիևում ԵՄ երկրների պաշտոնյաների և դեսպանների հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ լավատեսորեն են տրամադրված Մոսկվայի հետ գործարքի հարցում, իսկ ՈՒկրաինան «շատ վատ վիճակում է»։ ՈՒկրաինայում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջուլի Դևիսը կրկնել է Թրամփի խոսքերն այն մասին, որ Կիևը պետք է գործարքն ընդունի մինչև նոյեմբերի 27-ը, և որ «Թրամփի ծրագրում» առաջարկված պայմանները լավագույնն են, ինչին ՈՒկրաինան կարող է հույս ունենալ։               
 

«Խաղաղության խաչմերուկը» վերածվում է Թուրանի միջանցքի ենթակառուցվածքային հավելման

«Խաղաղության խաչմերուկը» վերածվում է Թուրանի միջանցքի ենթակառուցվածքային հավելման
20.06.2025 | 20:35

Նիկոլն ասօր Ստամբուլում հայտարարել է, թե «խաղաղության խաչմերուկը Թուրանի ճանապարհին արգելք չէ, ճանապարհն արդեն պատրաստ է, եթե կա ջրի ճամփան, ապա մենք բոլորս կարող ենք միասին խմել այդ ջուրը, որևէ խոչընդոտ չկա»։ Այս հայտարարությունը, մեղմ ասած, խիստ լուրջ քաղաքական և աշխարհաքաղաքական ազդակ է։

Այս բառերով նա փաստացի հայտնում է, որ Հայաստանի տարածքը խոչընդոտ չի լինելու Թուրքիայից դեպի Կենտրոնական Ասիա ձգվող պանթյուրքական նախագծի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» համար։ Ավելին, եթե սա նիկոլերենից թարգմանենք, կստացվի՝ «ես լրիվ «ok» եմ միջանցքի հարցում»։

Այստեղ «խաչմերուկը» ներկայացվում է որպես բաց ուղի, իսկ «ջրի ճանապարհը»՝ որպես բարեկամության անարգել հոսք։ Սակայն իրականում սա քաղաքական մանիպուլյատիվ լեզու է, որի տակ թաքնված է ինքնիշխանության հանդեպ զիջողական դիրքորոշում։ Հայաստանը, ըստ այս թեզի, հրաժարվում է սեփական տարածքի նկատմամբ վերահսկողությունից ՝ փոխարենը առաջարկելով իրեն որպես անցումային տարածք թուրք-ադրբեջանական ռազմավարական ծրագրերի համար։

Այս ձևակերպումը ոչ միայն վերացնում է հայկական կարմիր գծերը, այլ նաև ուղիղ կերպով լեգիտիմացնում է այն օրակարգը, որի նպատակը Հայաստանի փաստացի կազմաքանդումն ու ամլացումն է։ Նման կերպ Նիկոլի «Խաղաղության խաչմերուկը» վերածվում է Թուրանի միջանցքի ենթակառուցվածքային հավելման, իսկ «ջուր խմելը»՝ պատմական հիշողության և ինքնիշխանության մոռացության։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2998

Մեկնաբանություններ